Հռիփսիմե Խուրշուդյան. Այս տարի կամուսնանամ ու ելույթներս կշարունակեմ 2014 թվականին

Հռիփսիմե Խուրշուդյան. Այս տարի կամուսնանամ  ու ելույթներս կշարունակեմ 2014 թվականին

PanARMENIAN.Net - “Շատ լավ և հաղթական տրամադրությամբ եմ վերադարձել Լոնդոնից: Հրման երկրորդ մոտեցման ժամանակ, երբ չհաշվեցին քաշը, զարմացա, բայց երրորդի ժամանակ շատ վստահ ու հոգեբանորեն պատրաստ մոտեցա ծանրաձողին ու կարողացա բարձրացնել ծանրաձողը: Այդ պահին դեռ չէի իմանում, որ բրոնզե մեդալ էի նվաճել”,- ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ)

Մարզուհին խոստովանեց, որ իր հարազատ Քասախ գյուղում իրեն անակնկալ էր սպասվում, որին մասնակցում էր գրեթե ողջ գյուղը:

“Այս տարի կամուսնանամ, մեկ տարի կհանգստանամ ու 2014 թվականից կրկին ելույթներս կշարունակեմ: Հիմա իմ առաջնային նպատակն է քաշ հավաքել, որ կարողանամ 190 կգ բարձրացնել, որպեսզի Օլիմպիական չեմպիոն Զուլուլուի և աշխարհի չեմպիոն Կաշիրինայի հետ պայքարեմ ոսկե մեդալի համար: Ցանկանում եմ մինչև 110 կգ քաշ ունենալ”,- ընդգծեց նա:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշեց, որ մի քիչ տխուր է , որ այդքան էլ շատ չեն Օլիմպիադայում նվաճված մեդալները:

Partner news
 Ուշագրավ
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը
Partner news