Ռիո Ֆերդինանդը տուգանվել է 70 հազար դոլարով Էշլի Քոուլի հասցեին ռասիստական արտահայտությունների համար![]() 18 օգոստոսի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Անգլիական ֆուտբոլային «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խաղացող Ռիո Ֆերդինանդը տուգանվել է 70 հազար դոլարով Twitter-ում «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլի հասցեին ռասիստական արտահայտությունների համար: Բրիտանական ֆուտբոլային ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը Ֆերդինանդի պահվածքը ոչ պատշաճ է համարել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն իր թվիթեր-աքաունթում տեղադրել է մեկնաբանություն` Քոուլին անվանելով «պաղպաղակ շոկոլադի մեջ»: Այդ տերմինն օգտագործվում է դրսից «սև», ներսից «սպիտակ» նշանակությամբ: «Չելսիի» վետերանն այդ հայտարարությանը պատասխանել է. «Ես քեզ լսեցի, բարեկամս: Շոկոլադի մեջ պաղպաղակը դա դասական է»: Հանձնաժողովը համարել է, որ Ֆերդինանդի մեկնաբանությունը վնաս է հասցնում ֆուտբոլի` որպես խաղի հեղինակությանը: Partner news Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Partner news |