Արսեն Ջուլֆալակյան. Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև![]() 18 օգոստոսի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - «Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ իրականում Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև: Իսկապես, շատ ուրախ եմ, որ կարողացել եմ արծաթե մեդալակիր դառնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանը ասաց, որ իր նպատակն է եղել անպայման մեդալ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում և դրա համար այս ողջ ընթացքում տքնաջան աշխատել է: «Ես գեղեցիկ մենամարտեր անցկացրի, մինչև եզրափակիչ իմ մրցակիցներին ոչ մի միավոր չեմ տվել ու նրանց բոլորին էլ հաղթել եմ երկու մրցափուլերում: Սակայն եզրափակիչում չկարողացա մարտն ավարտել իմ օգտին ու պարտվեցի»,- ավելացրեց մարզիկը: Մի քանի շաբաթ հանգստանալուց հետո նա կվերսկսի մարզումները և կնախապատրաստվի արդեն մյուս առաջնություններին ու միջազգային մրցաշարերին: Partner news Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Partner news |