Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր բարձր արդյունավետությունը (10 գոլ Ուկրաինայի առաջնության վեց խաղերում): Վերջին խաղում հայ ֆուտբոլիստը երեք գնդակ է ուղարկել «Չեռնոմորեցի» դարպաս, և «Շախտյորը» հաղթել է 5:1 հաշվով: «Ինչպե՞ս եմ ես դա անում: Դա ես չեմ անում, դա ողջ թիմն է անում: Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել: Գլխավորը, որ մենք յուրաքանչյուր խաղում հաղթում ենք: Անհատական ձեռքբերումները երկրորդ պլանում են»,- ասել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստի խոսքով, «Չեռնոմորեցի» դարպասի առաջին գրավումը թիմին համոզվածություն է հաղորդել, բայց հակառակորդն էլ չի կորցրել իրեն: «Նրանք կարող էին գոլ խփել և հավասարեցնել հաշվիը, բայց մենք պաշտպանությունում կենտրոնացած էինք խաղում և խփեցինք երկրորդ գնդակը, հետո ևս երեքը»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է championat.com-ը: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |