Չարլզ Դիկենսի ժառանգները միջոցներ են հավաքում իրենց նախնու արձանը կանգնեցնելու համար![]() 21 օգոստոսի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 19-րդ դարի անգլիացի մեծ գրող Չարլզ Դիկենսի ժառանգները միջոցներ են հավաքում իրենց նախնու արձանը կանգնեցնելու համար: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Դևիդ Չարլզ Դիկենս և Ջերալդ Ռոդերիք Չարլզ Դիկենս անունով եղբայրները շարժվում են իրենց հանրահայտ նախապապի 1838-1839թթ. «Նիկոլաս Նիքլբայի կյանքն ու արկածները» ստեղծագործության մեջ նկարագրված Նիկոլասի և նրա ուղեկից Սմայքի կատարած ճանապարհորդության հետքերով: Նրանք արդեն մեկուկես օր է, ինչ ճանապարհին են, և դեռ 20 մղոն ունեն անցնելու: Հաղթահարելով Դիկենսի հերոսների 75 մղոն երկարությամբ Լոնդոն-Փորթսմաութ ճանապարհը` եղբայրները հույս ունեն բավականաչափ գումար հավաքել, որպեսզի կանգնեցնեն Չարլզ Դիկենսի առաջին արձանը Միացյալ Թագավորությունում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |