ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԺՎԱՆԻԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ 3 փետրվարի 2005 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ժողովրդական պաշտպանության ընդդիմադիր Լիգայի առաջնորդ Իրինա Սարիշվիլին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառը, որը ներկայացվել է պաշտոնատար անձանց կողմից, «բազմաթիվ հարցեր է առաջացնում»: Նա գտնում է, որ «Վրաստանի իշխող եռապետությունում Զուրաբ Ժվանիան ամենալուրջ հավասարակշռող ուժն էր եւ իրականում նրա մահը նշանակում է հավասարակշռության խախտում»: «Նախկին քաղբանտարկյալներն` ի օգուտ մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Նանա կակաբաձեն չի բացառում, որ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան չի մահացել դժբախտ պատահարի հետեւանքով, այլ նրան սպանել են: Խորհրդարանի նախկին պատգամավոր Զախարիա Կուցնաշվիլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետության համբավի փրկության համար միակ ելքը պետք է դառնա ճշմաարտության սահմանումը` որքան էլ այն դառը լինի»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |