Փոխվարչապետ. Սիրիական իշխանությունները պատրաստ են բանակցություններ սկսել ընդդիմության հետ, սակայն առանց նախապայմանների![]() 21 օգոստոսի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, սակայն այս քննարկումը պետք է սկսվի առանց նախապայմանների: Այս մասին հայտարարել է սիրիական պաշտոնական պատվիրակության ղեկավար, երկրի տնտեսական հարցերով փոխվարչապետ Քադրի Ջամիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ իր երկրի ժողովուրդը ցանկանում է ճգնաժամի դադարեցում, որն արդեն ավելի քան 1 տարի է առաջացնում է զանգվածային արյունահեղություն և բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսական կյանքի վրա: Ջամիլի խոսքով, Սիրիայի ապագան պետք է քննարկվի երկխոսության ընթացքում` որոշակի սկզբունքների հիման վրա, որոնց թվում` Սիրիայի ներքին գործերին ցանկացած միջամտությունից և բռնության բոլոր ձևերից հրաժարվելը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |