Բուքմեքերները հրաժարվել են 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի շահումը վճարել նրա տատիկին

Բուքմեքերները հրաժարվել են 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի շահումը վճարել նրա տատիկին

PanARMENIAN.Net - Բուքմեքերները հրաժարվել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի տատիկին վճարել Սեմ Օլդհեմի շահումը:

Լինդա Օլդրեդը խաղերի մեկնարկից առաջ 5 ֆունտ է դրել իր թոռան հաջողության համար, գործակիցը կազմել է 200-ը 1-ի:

Տատիկը չի սպասել, որ նրա թոռը մեդալ կշահի, խաղադրույքը կատարել է միայն ի պատիվ իր մահացած ամուսնու, ով խաղադրույքներ կատարելու մեծ երկրպագու է եղել:

Բուքմեքերները հրաժարվել են նրան վճարել հազար ֆունտ, հայտարարելով, որ նրա խաղադրույքը կատարվել է անհատական մեդալ շահելու վրա, այլ ոչ թե թիմային:

Partner news
 Ուշագրավ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը
Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին
Partner news