Թուրք զինվորականները Իրաքի հետ սահմանից ոչ հեռու պայթել են մի քանի ականների վրա![]() 22 օգոստոսի 2012 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Թուրք զինծառայողներով պահակախումբը պայթել է 4 պայթուցիկ սարքերի վրա, որոնք հեռակառավարմամբ են գործի դրվել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: Պահակախումբը տեղաշարժվում էր Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Հակկարի նահանգի Շեմդինլի շրջանում: Պայթյունի վայր են մեկնել ուղղաթիռներ և զինծառայողներ: Նախօրեին Գազիանթեփ քաղաքում ավտոմեքենային ամրացված ռումբի պայթյունի արդյունքում զոհվել էր ավելի քան 60 մարդ: Ահաբեկչությունն ուղղված էր թուրք օրինապահ մարմինների դեմ: ՔԲԿ-ն հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |