US Open-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ![]() 23 օգոստոսի 2012 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում Բիլլի Ջին Կինգի նվան Ազգային թենիսի կենտրոնում կայացել է US Open-2012-ի վիճակահանությունը: Այն անցկացրել են մրցաշարի գործող չեմպիոններ սերբ Նովակ Ջոկովիչը և ավստրալուհի Սամանտա Ստոսուրը: Մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի իր հայրենակցին` Խուան Մարտին Դել Պոտրոյին: Նալբանդյանն Էդուարդո Շվանկի հետ կխաղա նաև զուգախաղում: Խաղերը մեկնարկում են օգոստոսի 27-ին: US Open-ի խաղերի հեռարձակումն իրականացվելու է 6 կորտերից: Partner news Նորարարությունը ուժի մեջ կմտնի 2014-2015թթ. խաղաշրջանում Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Partner news |