Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են Բաշար Ասադի ռեժիմի անկման ուղիները![]() 23 օգոստոսի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Անկարայում անցկացրել են «օպերատիվ պլանավորման խմբի» առաջին հանդիպումը, որի նպատակն է լինելու այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն սիրիական նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը: Հանդիպումը կայացել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Հալիթ Ջևիկի և Անկարայում ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ջոնսի համանախագահությամբ: Միջոցառման արդյունքների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ կողմերը պատրաստվում էին քննարկել ուղիները, որոնք կարագացնեն սիրիական ռեժիմի կործանումը, ինչպես նաև նման ելքի հնարավոր հետևանքները, մասնավորապես` քիմիական զենքի տարածման սպառնալիքը, հաղորդում է lenta.ru-ն: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |