Մարտին Սկորսեզեին մեղադրում են 20-ամյա վաղեմության պայմանագիրը չկատարելու մեջ![]() 23 օգոստոսի 2012 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Cecchi Gori Pictures ընկերությունը Լոս Անջելեսի դատարանում մեղադրանք է ներկայացրել Մարտին Սկորսեզեին: Պատճառը դեռևս 1990-ին ընկերության հետ կնքած պայմանագրի չիրականացումն է: Համաձայն այդ պայմանագրի, Սկորսեզեն պետք է զբաղվեր ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի «Լռություն» վեպի էկրանավորմամբ: Սկզբանե ենթադրվում էր, որ ռեժիսորը ֆիլմի նկարահանումները կսկսի, երբ կավարտվեն «Կունդուն» ֆիլմի շուրջ աշխատանքները: Վերջինս էկրաններին է հայտնվել 1997թ: Սակայն դրանից հետո ևս «Լռության» նկարահանումները չեն սկսվել: Ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Մարտին Սկորսեզեի ներկայացուցիչներից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել, գրում է Lenta.ru-ն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |