2012-ի 7 ամիսների տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ

2012-ի 7 ամիսների տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում հանրապետության զբաղվածների ընդհանուր թվի 44.7 %-ը: Գյուղատնտեսությունում զբաղված են շուրջ 500 հազ. մարդ: Հետևաբար գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի նաև երկրի զբաղվածության ապահովման գործում: Այդ մասին օգոստոսի 24-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 %-ով: Ճյուղում աճը ապահովվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության արտադրանքի ավելացման հաշվին: Սակայն բուսաբուծության ճյուղում աճը առավել ակնհայտ է, ըստ օպերատիվ տվյալների այն կազմել է ավելի քան 20.0 %: Անասնաբուծությունում համախառն արտադրանքի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 2.0 %-ով:

Երկրի համախառն նեքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման մեջ կարևոր դերակատարություն ունի գյուղատնտեսության ոլորտը, սակայն նրա մասնաբաժինը սկսած 2005 թվականից ունեցել է նվազման միտում, որը շարունակվել է մինչև 2010 թվականը:

2010 թվականին համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է 17.0 %:

2011 թվականին և ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի արդյունքում գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրին երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի էական ավելացման և այն 2011թ. տվյալներով կազմել է 20.2 %: Ընթացիկ տարվա միտումները ցույց են տալիս, որ երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ կպահպանվի և կավելանա գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը:

2012թ. հունվար-հունիս ամիսների տվյալները վկայում են, որ արտահանման ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 13.5 %-ով, սակայն գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներինը նշված ժամանակահատվածում ավելացել են 55.7 %-ով: Նման միտում պահպանվել է նաև ընթացիկ տարվա հուլիս ամսին:

Արտահանված արտադրանքի մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2012թ. առաիջին կիսամյակում կազմել է 19.1 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13.9 %-ի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---