ՌԴ ՊՆ. Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել![]() 24 օգոստոսի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական օդանավը ներխուժել է Ֆինլյանդիայի օդային տարածք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԶԼՄ-ները, հղելով Ֆինլյանդիայի ՊՆ-ին, հաղորդել են, որ ենթադրվում է, որ ռուսական ռազմական օդանավը ներխուժել է այդ երկրի օդային տարածք: Այս մասին տեղեկություններ են հայտնվել Ֆինլյանդիայի պաշտպանական գերատեսչության կայքում: Սահմանամերձ ծառայությունը վարում է միջադեպի հետաքննություն: «Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել»,-հայտարարել է Արևմտյան ռազմական շրջանի մամլո ծառայության ներկայացուցիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |