«Շախտյորի» երկրպագուների 91,78 տոկոսը Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ![]() 27 օգոստոսի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընտրել են օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, Մխիթարյանը հավաքել է ձայների բացարձակ մեծամասնություն` 91.78 տոկոս: Հարկ է նշել, որ հայ կիսապաշտպանը 7 տուրերում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների մրցավազքը: Երկրորդ հորիզոնականում է Անդրեյ Պյատովը, ով հավաքել է ձայների 2.56 տոկոսը, երրորդ հորիզոնականը կիսում են Դարիո Սրնան և Մարկո Դևիչը` հավաքելով 1.03-ական տոկոս: Լավագույ ֆուտբոլիստը ճանաչվում է ոչ միայն կայքում տեղի ունեցող քվեարկությամբ, այլ նաև սպորտային լրագրողների և «Շախտյորի» վետերանների շրջանում իրականացվող հարցումների արդյունքում: Նրանց քվեարկության մասին հայտնի կդառնա ակումբի ամսագրի ` սեպտեմբերին լույս տեսնող համարում: Partner news Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Partner news |