Պարզվել է, որ Շեքսպիրի սոնետների «թխադեմ տիկինը» մարմնավաճառ Սև Լյուսին է![]() 27 օգոստոսի 2012 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի գրականագետները բացահայտել են Ուիլյամ Շեքսպիրի սոնետների «թխադեմ տիկնոջ» առեղծվածը: Նրանք հայտնաբերել են, որ Շեքսպիրի սոնետներում հիշատակվող «թխադեմ տիկինը» Սև Լյուսին էր` մարմնավաճառ, ով ապրում էր լոնդոնյան Կլերկենուել շրջանում: Այս մասին այսօր հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Գրականագետները հայտնաբերել են տվյալներ, որոնք թույլ են տալիս հստակորեն նշել այն անձին, որը հիշատակվում է 152 սոնետներից 127-ում: Լյուսին հայտնի էր լոնդոնյան տարբեր շրջաններում: «Հաշվի առնելով նրա գրավչությունն ու ձգողականությունը, զարմանալի ոչինչ չկա, որ նա կարողացել է տպավորություն գործել Շեքսպիրի վրա»,- հայտարարել է գրականագետներից մեկը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |