Bolevan թայֆունն ընդգրկել է Ճապոնական ծովի ողջ ջրային տարածքը![]() 29 օգոստոսի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Bolevan թայֆունը դուրս է եկել Ճապոնական ծով և ստիպել Պրիմորսկի երկրամասի Օլգա ծոցում պատսպարվել ավելի քան 100 կորեական առագաստանավերի: Ինչպես հաղորդել է Օլգա նավահանգստի նավապետը, այստեղ թաքնվում են ԿԺԴՀ 22 ձկնորսական նավեր, մնացած ձկնորսները Կորեայի Հանրապետությունից են: Նրանք աշխատել են Պրիմորսկի երկրամասի ափերից 20-30 մղոն հեռավորության վրա, երբ ուժեղ փոթորիկ է բարձրացել: Օլգա նեղուցում քամու արագությունը վայրկյանում 6-8 մ է, իսկ ծովափի մնացած մասերում քամին հասնում է վայրկյանում 25-30մ արագության: Թայֆունը ստիպել է դադարեցնել բեռնափոխադրումները Պրիմորսկի երկրամասի նավահանգիստների մեծամասնությունում: Այստեղ քամու արագությունը հասնում է փոթորկի ցուցանիշների` Վլադիվոստոկում վայրկյանում 33 մետրի, Նախոդկայում` 32, հաղորդել են օդերևութաբանները: Bolevan թայֆունն ընդգրկել է Ճապոնական ծովի ողջ ջրային տարածությունը, Հեռավոր Արևելքում նրա հարվածները հասել են Ամուրսկի և Հրեական ինքնավար մարզեր, Պրիմորսկի և Խաբարովսկի երկրամասեր: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, օգոստոսի 30-31-ին թայֆունը կհարվածի Սախալինին և Կուրիլյան կղզիներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |