«Ֆրատրիայի» ներկայացուցիչները «զառանցանք» են համարում «Սպարտակի» երկրպագուների կողմից նախատեսվող հակաթուրքական ակցիաների մասին տեղեկությունները![]() 29 օգոստոսի 2012 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակի» խոշորագույն «Ֆրատրիա» երկրպագուների ակումբը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ստամբուլում կայանալիք խաղի ժամանակ երկրպագուները պատրաստվում են կախել Հայաստանի և ԼՂՀ դրոշները, ինչպես նաև օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող պաստառներ: «Այդ ամենը զառանցանք է»,- PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել «Ֆրատրիայի » ներկայացուցիչը: «Սպարտակի» երկրպագուները ևս հերքեցին այդ տեղեկությունները` նշելով, որ իրենք ևս այդ մասին իմացել են համացանցից: Նրանք նշել են, որ սա ամենայն հավանականությամբ ադրբեջանցի լրագրողների երևակայության արդյունքն է, որով փորձում են խաղից առաջ քաղաքական կրքեր բորբոքել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |