«Ժողովուրդ». Սյունիքի դատախազին պաշտոնից հեռացրել են Սուրեն Խաչատրյանի պատճառով

«Ժողովուրդ». Սյունիքի դատախազին պաշտոնից հեռացրել են Սուրեն Խաչատրյանի պատճառով

PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի ազատման պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: Բանն այն է, որ մարզպետի և դատախազի փոխհարաբերություններն արդեն երկու տարի է՝ լարված են:

Դեռևս 2010թ. Կապանում սպանություն եղավ, որը վերագրվում էր Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրա փոխարեն «նստեց» մյուս թիկնապահ Սահակ Սահակյանը: Ըստ լուրերի՝ դատախազ Թարվերդյանը ցանկացել է մինչև վերջ բացահայտել կատարվածը, ինչը նրան թույլ չեն տվել:

Փորձեցինք լուրը ճշտել դատախազությունից, սակայն 2 օր շարունակ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդարացավ, թե կապ չունի դատախազի ազատման հետ. «Հիմա ով ինչ ուզում գրում է, հո ամեն գրածի համար ես պատասխան չե՞մ տալու: Զարզանդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն օր տարբեր տեղերում դատախազ են հանում ու նշանակում, մարզպետն ի՞նչ կապ ունի»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---