Խաչիկ Ասրյան. Ընդունվում են Հայաստանի վարչապետի ֆուտբոլային գավաթի մասնակցության հայտերը![]() 30 օգոստոսի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը կոչ է արել բոլոր ցանկացողներին մինչև սեպտեմբերի 17-ը հայտեր ուղարկել Հայաստանի վարչապետի ֆուտբոլային գավաթին մասնակցելու համար: Նրա խոսքով, միջոցառումը պլանավորված է հոկտեմբերի 15-ին: Այդ մասին նա ասել է Հայաստանի կառավարության նիստից հետո հայտարարությունների ժամին: Հայաստանի վարչապետի գավաթին մասնակցում են պետական գերատեսչությունների ֆուտբոլային թիմերը: Միջոցառումն ուղղված է պետական կառավարման մարմիններում զանգվածային սպորտի զարգացմանը և առողջ կենսակերպի ամրապնդմանը: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |