Սիրիացի ապստամբները սպառնացել են ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները![]() 1 սեպտեմբերի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակը զգուշացրել է, որ սեպտեմբերի 3-ից կարող է հարվածներ հասցնել նաև քաղաքացիական ինքնաթիռներին Դամասկոսի ու Հալեպի օդանավակայաններում: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ «Աշարք Ալ Ավսթ» թերթի վրա հղումով: Ինչպես պարզաբանել են ապստամբների ներկայացուցիչները, սովորական չվերթերը իշխանությունները օգտագործում են զենք տեղափոխելու համար: Մինչդեռ ավիափոխադրողներից շատերը կրճատել են Սիրիա իրականացվող չվերթերը, կամ չեղյալ են հայտարարել: Օգոստոսի 31-ին ապստամբները հայտարարեցին, նաև, որ լայնածավալ գործողություն են սկսում Հալեպում կառավարական ուժերի օբյեկտները գրավելու ու ոչնչացնելու նպատակով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |