Կարապետ Չալյանը ըմբշամարտի երիտասարդական ԱԱ նվաճել է բրոնզե մեդալ

Կարապետ Չալյանը ըմբշամարտի երիտասարդական ԱԱ նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը մինչև 74 կգ ք/կ նվաճել է բրոնզե մեդալ:

¼ եզրափակիչում նա զիջել է Տորնիկե Ձամանաշվիլիին, սակայն քանի որ վրացի ըմբիշը հասել է եզրափակիչ, Չալյանն իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա անցկացրել է երկու մենամարտ և 2:0 հաշվով հաղթել Ալեքսանդր Կուխտային (Ուկրաինա), իսկ վճռորոշ մենամարտում 3:0 հաշվով հաղթել է թուրք Իսմաիլ Քոչասլանին:

Partner news
 Ուշագրավ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Partner news