Սիրիացի փախստականները ֆինանսական օգնություն կստանան Վաշինգտոնից

Սիրիացի փախստականները ֆինանսական օգնություն կստանան Վաշինգտոնից

PanARMENIAN.Net - Ամն լրացուցիչ 21 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին աջակցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով «Ասսոշիեյթիդ Պրեսսին»:

Ինչպես հաղորդել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Ռաջիվ Շահը, այդ կերպ ընդհանուր գումարը, որն ամերիկյան ղեկավարությունը պատրաստ է տրամադրել սիրիացի փախստականներին օգնելու համար, կհասնի 100 մլն դոլարի:

Ինչպես նշվում է, գումարը փախստականներին կտրամադրվի ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի միջոցով:

Սիրիական հակամարտությունը չի դադարում արդեն մեկ տարուց ավելի: Ըստ տարբեր տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---