Սիրիացի ապստամբները սպանել են Հոմսի մոտակայքում տեղակայված Հասսանիա բնակավայրի 5 բնակչի

Սիրիացի ապստամբները սպանել են Հոմսի մոտակայքում տեղակայված Հասսանիա բնակավայրի 5 բնակչի

PanARMENIAN.Net - «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման ծայրահեղականները գրոհել են Հոմսի մոտակայքում տեղակայված Հասսանիա բնակավայրը, որտեղ քրիստոնյաներ են բնակվում:

Գրոհի ընթացքում, ապստամբները սպանել են 5 բնակչի, 17 մարդ պատանդ է վերցվել, հաղորդում է «Ադ-Դունյան»:

Աղբյուրները նաև հաղորդում են Հոմսի մի շարք շրջաններում բազմաթիվ գրոհայինների և մի քանի զինվորական մեքենաների ոչնչացման մասին: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, սիրիական բանակը ապստամբներից և գրոհայիններից մաքրել է Հոմսի գրեթե 80 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---