Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ![]() 7 սեպտեմբերի 2012 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականը սեպտեմբերի 6-ին շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ: Հայ շախմատիստուհիներից հաղթանակներ են տոնել առաջին և չորրորդ համարները: Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Ատոուսա Պաուրկասհիանին, Մարիա Կուրսովան` Շաեստե Գադերպուրին: Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել Սարասադաթ Հադեմալշարիեի և Գազալ Հակիմիֆարդի հետ: Հայ շախմատիստները հավաքել են 14 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել են 6-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանն է 16 միավորով: 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ, որը 2-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |