2013թ. հունիսի 14-ին Իրանում կանցնեն նախագահական ընտրություններ

2013թ. հունիսի 14-ին Իրանում կանցնեն նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններն Իրանում տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ-ն:

Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ըստ Սահմանադրության չի կարող առաջադրվել երրորդ անգամ անընդմեջ: Նույն օրը տեղի կունենան նաև խորհրդարանի չորս թափուր տեղերի միջանկյալ ընտրություններ: Նույն օրը կանցնեն նաև տեղական մարմինների ընտրություններ, հայտնում է Iran.ru-ն:

Ըստ վերլուծաբանների, առավելագույն շանսերն ունի Թեհրանի այժմյան քաղաքապետ Մոհամմեդ Բաղեր Կալիբաֆը: Ըստ Սահմանադրության, ոչ ոք չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում առանց գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հավանության:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---