Իրանի դեմ ռազմական գործողությունը կդրդի Թեհրանին սեփական միջուկային զենքը ստեղծել

Իրանի դեմ ռազմական գործողությունը կդրդի Թեհրանին սեփական միջուկային զենքը ստեղծել

PanARMENIAN.Net - Ըստ արևմտյան վերլուծաբան Ֆիլ Սթիվենսի, հուսալի տարբերակ կա, որը կհամոզի Թեհրանին, որ անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծել՝ դա Իսրայելի հարձակումն է Իրանի վրա, հայտնում է «Ւնտերֆաքսը»:

«Ներխուժելով Իրաք՝ Արևմուտքը սխալ գործեց, քանի որ անտեսեց հետևանքները: Նմանատիպ իրավիճակ է նաև Իրանի հարցում: Եթե Արևմուտքն Իրանի վրա հարձակվի, վերջինս անմիջապես կարձագանքի՝ միջուկային զենք ստեղծելով»,-ասել է նա:

Իր դեմ հարձակման դեպքում Իրանը մի շարք քայլեր կձեռնարկի՝ փակման սպառնալիքի տակ կհայտնվի Օրմուզի նեղուցը, լիբանանյան «Հեզբոլլահը» կարող է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ և այլն:

«Հարձակումն Իրանի դեմ հակառակ արդյունքները կունենա»,-ասել է Սթիվենսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---