Ժան Տոդտ. Ֆորմուլա-1-ում թիմերի ծախսերը պետք է կրճատվեն 30 տոկոսով![]() 7 սեպտեմբերի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտը կարծում է, որ առաջիկա 3 տարիներին Ֆորմուլա-1-ում թիմերի ծախսերը պետք է կրճատվեն 30 տոկոսով, որպեսզի չկորցնեն մրցաշարի մասնակից որոշ թիմերի: «Ծախսերի նվազեցումը իմ գլխավոր նպատակն է, քանի որ դրանք պետք է նվազեցվեն 30 տոկոսով մի քանի տարիների ընթացքում, հակառակ դեպքում մի քանի թիմեր կկորցնենք: Ֆորմուլա-1-ը պետք է բոլորի համար բիզնես հանդիսանա»,-Տոդտի խոսքը հաղորդում է championat.com-ը: Նա նաև հավելել է, որ 2014-ին ուժի մեջ մտնող նոր կանոնադրության ընդունմամբ, որը նախատեսում է V6 շարժիչների կիրառում, իրենք մի քայլ առաջ են կատարել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |