Շախմատի Օլիմպիադա. Հայաստանը հաղթանակ է տարել Հոլանդիայի նկատմամբ և շարունակում է պայքաերել ոսկե մեդալների համար

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանը հաղթանակ է տարել Հոլանդիայի նկատմամբ և շարունակում է պայքաերել ոսկե մեդալների համար

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստներն ուժեղ են գտնվել հոլանդացիներից` նրանց հաղթելով 3:1 հաշվով: Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում ավարտվել է նախավերջին տուրի Հայաստան-Հոլանդիա հանդիպումը: Հայաստանը 3:1 հաշվով հաղթանակ է տարել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը, ովքեր խաղացել են սև խաղաքարերով: Նրանք հաղթանակներ են տարել, համապատասխանաբար, Անիշ Գիրիի և Իվան Սոկոլովի նկատմամբ:

Հայաստանի հավաքականն ունի 17 միավոր և շարունակում է 1-ին հորիզոնականը կիսել ԱՄՆ և Ռուսաստանի հավաքականների հետ: Սեպտեմբերի 8-ին շախմատիստները հանգստանում են, իսկ վերջին տուրը կկայանա սեպտեմբերի 9-ին:

Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---