Հայաստանում առաջին անգամ կայացել են ջրային մոտոցիկլետավարների մրցումներ

Հայաստանում առաջին անգամ կայացել են ջրային մոտոցիկլետավարների մրցումներ

PanARMENIAN.Net - Հայկական էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է ջրային մոտոցիկլետավարների առաջին սիրողական մրցումները:

Մրցավազքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Սևանա լճում` երկու տիպի սկուտերևների մասնակցությամբ` 255 և ավելի ձիաուժ հզորությամբ: Մրցմանը մասնակցել են սպորտաձևի ավելի քան 20 ներկայացուցիչներ:

«А» դասում մրցանակային տեղեր են զբաղեցրել Դավթյան Րաֆֆին, Բաղդասարյան Շավարշը և Ավետիսյան Վաչիկը: «В» դասում`Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը և Հովակիմյան Հակոբը:

Մրցումը կայացել է «ԱրմենԹել» ՓԲԸ աջակցությամբ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---