Սիրիայի ճակատագիրը փորձում են լուծել Կահիրեում![]() 11 սեպտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Կահիրեում սկսվել է չորս իսլամական պետությունների՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որոնք կազմում են «Իսլամական քառյակը»: Հանդիպումը նվիրված է Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծմանը: Խորհրդակցությունն անցնում է Եգիպտոսի Դիվանագիտական ակումբում, պետությունները ներկայացված են ԱԳՆ օգնականների մակարդակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ եգիպտական աղբյուրների վրա հղումով: Ըստ աղբյուրների, «Իսլամական քառյակը» սատարել է Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ նոր դեսպանորդ Լահդար Բրահիմին և կողմ է հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |