ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԻԵՎԻ «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՊՀ-Ն ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն մտադիր է հանդիպել երկրի քաղաքական ղեկավարության հետ եւ քննարկել Աստանայում անցկացված ԱՊՀ պետությունների ղեկավարների սեպտեմբերյան վեհաժողովի որոշումների իրագործման ընթացքը: Այս մասին Վ.Ռուշայլոն հայտարարել է հայ լրագրողներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Ռուշայլոի խոսքերով` Երեւանում նախատեսվում է նաեւ քննարկել Մեծ հայրենական պատերազմի 60-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Նա նաեւ տեղեկացրել է, որ մարտի 18-ին Մինսկում կկայանա ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, ապրիլին Թբիլիսիում տեղի կունենա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդակցությունը, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի վերջին Կազանում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը: Անդրադառնալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որ ԱՊՀ-ն ապագա չունի` Ռուշայլոն հայտարարել է, որ դա «հռետորական հարց է, որը չարժե նույնիսկ մեկնաբանել»: «Ներկայումս մենք աշխատում ենք Համագործակցության կառույցների բարեփոխման, նրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ, եւ այդ գործընթացներին մասնակցում են ԱՊՀ բոլոր երկրները»,- նկատել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---