ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ՎՐԱՍՏԱՆԸ ԽԹԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 3 մարտի 2005 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը եւ Բուլղարիան վավերացրել են մուլտիմոդալ փոխադրումների մասին համաձայնագիրը, Վրատանը` ոչ: Ժամանակն է խթանել այդ գործընթացը»,- հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Դիվանագետի խոսքերով, դա եռակողմ համաձայնագիր չէ, այլ միջազգային, եւ այն բաց է բոլորի համար: Ավելին, այդ համաձայնագիրը կմնա անկենսունակ, եթե չստեղծվի կառույց, որը կիրականացնի այն: Անդրադառնալով Բուրգաս-Կովկաս-Փոթի տրանսպորտային լաստանավային ուղեգծի գործարկման հարցին` Ստեֆան Դիմիտրովը կարծիք է հայտնել, որ նման նախագծի արդյունավետությունը պետք է որոշեն տնտեսագետները: «Կարող եմ միայն ասել, որ Փոթի-Կովկաս-Նովոռոսսիյսկ-Վարնա-Բուրգաս ուղեգիծը շատ ավելի երկար է, քան Փոթի-Բուրգասը»,- հայտարարեց դիվանագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |