Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորն իսրայելցի չէ, վստահեցնում է ֆիլմի խորհրդատուն

Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորն իսրայելցի չէ, վստահեցնում է ֆիլմի խորհրդատուն

PanARMENIAN.Net - Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանումներին մասնակցած խորհրդատուն հերքում է ֆիլմի ռեժիսորի իսրայելական ծագման մասին լուրերը: Ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել մի շարք մահմեդական երկրներում և հանգեցրել Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության, գրում է Hollywood Reporter-ը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», չորեքշաբթի Սեմ Բեյսիլ կեղծանունով հանդես եկող ռեժիսորը պատմել է Wall Street Journal թերթին, որ «100 հրեաներից» մոտ 5 մլն դոլար է ստացել ֆիլմի նկարահանման համար և որ ինքը ևս իսրայելցի է:

Բեյսիլը նաև հայտարարել է, որ իսլամը քաղցկեղ է, սակայն, միևնույն ժամանակ, դասել է ֆիլմը քաղաքականների, ոչ թե կրոնականների շարքին: WSJ-ն նաև հայտնել է, որ ֆիլմը ստեղծվել է պաստոր Թերի Ջոնսի ակտիվ մասնակցությամբ, որը սկանդալային ճանաչում ստացավ Ղուրանի մի քանի հրապարակային հրկիզումներից հետո:

Atlantic պարբերականին Բեյսիլի խորհրդատու Սթիվ Քլեյնը կասկածի տակ է առել հրեաների ու Ջոնսի անմիջական մասնակցությունը ֆիլմի ստեղծմանը:

«Ես քիչ բան գիտեմ նրա մասին: Ես հանդիպեցի նրան, մենք մոտ մեկ ժամ խոսեցինք: Նա իսրայելցի չէ, ոչ: Ես կարող եմ դա վստահ ասել: Իսրայել պետությունն այստեղ կապ չունի, Թերի Ջոնսը կապ չունի»,-մեջբերում է պարբերականը Քլեյնի խոսքերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---