Մահացել է ճարտարապետ Արծվին Գրիգորյանը![]() 14 սեպտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան մահացել է հայտնի ճարտարապետ Արծվին Գրիգորյանը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ճարտարապետների միությունից: Արծվին Գրիգորյանը ծնվել է 1935թ մայիսի 25-ին` Թբիլիսիում: Նա ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: Գրիգորյանը եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար և այլն: Նա եղել է Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորման խմբի անդամ, Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագծողը, Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագծի հեղինակն է: Նա հայտնի է եղել նաև որպես գեղանկարիչ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Սեուլում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկություն առայժմ չկա: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |