«Առավոտ».Գյումրու նորընտիր ավագանու անդամները անգամ դիմում չեն կարողանում գրել

«Առավոտ».Գյումրու նորընտիր ավագանու անդամները  անգամ դիմում չեն կարողանում գրել

PanARMENIAN.Net - «Առավոտ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նորընտիր ավագանու որոշ անդամներ, որոնք օրեր առաջ կռիվ էին տալիս թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ պահանջելով վերահաշվարկ կատարել և իրենց ըստ արժանավույն գնահատել, իրենց անգրագիտությամբ ապշահար են արել հանձնաժողովականներին:

Նրանցից մեկը հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանին ուղղված դիմումում «նախագահ» բառի մեջ միանգամից 3 տառասխալ է արել՝ գրելով «նաղակա», իսկ մյուսները «սխալվել» են «համաձայն» բառը գրելիս, այն շարադրել են ծ-ով՝ «համածայն»: Մեկ այլ թեկնածու էլ «քանի որ» շաղկապը գրել է այնպես, ինչպես արտասանում է՝ «քանի վոր»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---