Հայաստանի միչև 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Թուրքմենստանի նախագահի գավաթին![]() 18 սեպտեմբերի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Աշխաբադում մեկնարկում է Թուրքմենստանի նախագահի գավաթի բաց միջազգային մրցաշարը, որը կտևի մինչև սեպտեմբերի 29-ը: Վերջինիս կմասնակցեն 9 երիտասարդական հավաքականներ` Թուրքմենստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Բելառուսի: Խաղերը տեղի կունենան «Աշխաբադ» և «Կոպետդագ» մարզադաշտերում: Հայաստանի հավաքականը А խմբում կխաղա Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի դեմ: Թուրքմենստանի նախագահի Գավաթի մրցանակային ֆոնդը կկազմի 35 հազար դոլար: Հաղթողը կստանա 20 հազար դոլար, ինչպես նաև նախագահի Գավաթը, երկրորդ տեղը զբաղեցրած թիմը` 10 հազար, երրորդ տեղը զբաղեցրածը` 5 հազար դոլար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |