Արամ Համբարձումյանը ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը

Արամ Համբարձումյանը ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Կոշիցայում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մինչև 56կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրամարտիկ Արամ Համբարձումյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 93կգ, իսկ հրումում` 113կգ: Երկամարտի արդյունքում նա բարձրացրել է 206կգ և 17 մարզիկներից զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում հաղթող է դարձել Հաո Ջիանգը (Չինաստան):

Սեպտեմբերի 20-ին հարթակ դուրս կգա Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Վարդան Միլիտոսյանը (69կգ ք/կ), իսկ սեպտեմբերի 21-ին ելույթ կունենան Դավիթ Տոնոյանը և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77կգ ք/կ):

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և Նարեկ Հովհաննիսյանը (94կգ ք/կ) ելույթ կունենան սեպտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---