Ֆրանսիան ուրբաթ օրը 20 երկրներում կփակի իր դեսպանատները և դպրոցները![]() 19 սեպտեմբերի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունները և դպրոցները կփակվեն ուրբաթ օրը` սեպտեմբերի 21-ին, աշխարհի 20 երկրներում` չորեքշաբթի օրը Charlie Hebdo երգիծական թերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության համար մտավախության պատճառով, հաղորդում է Ֆրանս Պրեսը: «Անվտանգության նկատառումներով ֆրանսիական դեսպանատները, հյուպատոսարանները, մշակութային կենտրոնները և դպրոցները կփակվեն 20 երկրներում»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, որ հաստատությունների հասցեին ոչ մի սպառնալիք չի եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նման որոշումը բացատրվում է նրանով, որ ավանդաբար մահմեդական երկրներում զանգվածային հուզումների պոռթկում տեղի է ունենում ուրբաթօրյա մեծ աղոթքից հետո: Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պահանջել է ուժեղացնել իր դեսպանատների պահպանությունն աշխարհի մի շարք երկրներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |