Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմասնակցի երիտասարդների ԵԱ-ը![]() 19 սեպտեմբերի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը խորվաթական Պորեչ քաղաք կմեկնի այսօր գիշերը: Տիգրան Բաբայանի սաները ելույթ կունենան Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-23: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, առաջնությանը կմասնակցեն ութ մարզիկներ: Եվրոպայի առաջնությունում կմասնակցեն Երջանիկ Կարապետյանը, Գարիկ Հարությունյանը, Արսեն Թովմասյանը, Արսեն Ղազարյանը, Գևորգ Թորոսյանը, Դավիթ Ղազարյանը, Մհեր Թավաքալյանը և Արտավազդ Հովսեփյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |