«Լակրիմոսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան կկայանա Երևանյան 6-րդ երաժշտական փառատոնի շրջանակում![]() 19 սեպտեմբերի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կնշի ՀՀ անկախության 21-րդ տարելիցը: Համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում` Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգի ընթացքում տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Լակրիմոսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան թավջութակի, երգչախմբի, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շարաֆյանը, ստեղծագործությունը գրվել է Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի համար, որը պատմում է կոմպոզիտորի և նվագախմբի մասին: Շարաֆյանը նշեց, որ շատ հուզիչ պահ է իր համար լինելու, քանի որ այն կկատարվի առաջին անգամ հայ հանդիսատեսի համար: Ստեղծագործության մենակատարը թավջութակահար Սուրեն Բագրատունին է, որն ապրում է ԱՄՆ-ում: Սա երաժիշտի և կոմպոզիտորի առաջին համագործակցությունը չէ: Այժմ Բագրատունին աշխատում է սկավառակի վրա, որտեղ ձայնագրվելու են Շարաֆյանի ստեղծագործությունները: Համերգում հնչելու է Շոստակովիչի թավջութակի առաջին կոնցերտը, ինչպես նաև Լիստի Դաշնամուրի առաջին կոնցերտը, Գլազունովի Ջութակի կոնցերտը և Ռավելի վալսը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |