Հայ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը

Հայ փրկարարները կմասնակցեն  ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի՝ ուժեղ երկրաշարժի սցենարով, «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։

ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---