Թուրքիայում հրապարակվել են «Մահակ» դավադրության մասնակիցների դատավճիռները

Թուրքիայում հրապարակվել են «Մահակ» դավադրության մասնակիցների դատավճիռները

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը դատավճիռներ է կայացրել զինված ուժերի 330 գործող և պաշտոնաթող սպաների վերաբերյալ, որոնք մեղադրվում են կառավարությունը տապալելու մտադրության մեջ:

Դավադրության առաջնորդները ցմահ ազատազրկման էին դատապարտել դատավարության սկզբում: Հետագայում նրանց դատավճիռը մեղմացվեց դավադրության ձախողման պատճառով, և նրանք ստացան 20 տարվա ազատազրկում: Այդ գործով անցնող մյուս սպաները ավելի քիչ ժամկետների են դատապարտվել, 34-ն արդարացվել են:

Դատավարությունը տևել է 2 տարի և առնչվում էր 2004թ. բացահայտված «Մահակ» (Bayloz) անվանումով դավադրությանը: Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ զինվորականները մտադիր էին տապալել վարչապետ Էրդողանի կառավարությունը, հայտնում է VOA News-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---