Ընտրությունների շեմին միլիոնանոց տպաքանակով լույս կտեսնեն Վենեսուելայի նախագահի հիշողությունները

Ընտրությունների շեմին միլիոնանոց տպաքանակով լույս կտեսնեն Վենեսուելայի նախագահի հիշողությունները

PanARMENIAN.Net - Միլիոնանոց տպաքանակով լույս կտեսնեն Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հիշողությունները, որը 14-ամյա նախագահությունից հետո կրկին առաջադրվել է նախագահի պաշտոնի համար: Հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին «Քաղցրավենիք վաճառողի պատմությունները» գրքի հեղինակները՝ կուբացի լրագրողներ Օրլանդո Օրմասն ու Խորխե Լեգանոան ներկայացրել են իրենց աշխատույթունը հանրության լայն շրջանկաներին:

Ինչպես լրագրողներին է հայտնել Վենեսուելայի մշակույթի նախարար Պեդրո Կալսադիլյան, նրա գերատեսչությունը 1 մլն նմուշ կտարածի տարբեր ձևաչափերով, այդ թվում նաև տաբլոիդային: Բացի այդ, բոլոր իսպանալեզու ընթերցողները կարող են այն ներբեռնել www.cuentosdelaranero.org.ve կայքից: 200-էջանոց ժողովածուն 175 պատմվածք է պարունակում, որոնք եթեր են հեռարձակվել «Ալլո, նախագահ» հեռուստածրագրի ընթացքում:

Գրքի անվանումը բացատրվում է նրանով, որ մանկության տարիներին Չավեսն ապրել է տատիկի հետ, իսկ նա հայտնի էր քաղցրավենիքների պատրաստման իր հմտությունով, որոնք Ուգոն վաճառում էր Սաբանետայի փոշոտ փողոցներում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---