9-ամյա վերակառուցումից հետո կբացվի հոլանդական «Ստեդելիկ» թանգարանը

9-ամյա վերակառուցումից հետո կբացվի հոլանդական «Ստեդելիկ» թանգարանը

PanARMENIAN.Net - Ամստերդամում գործող «Ստեդելիկ» թանգարանն այսօր իր դռները կբացի 9-ամյա վերակառուցումից հետո, որի արդյունքում 1895թ. կառուցված շենքին կցվել է ֆուտուրիստական տեսք ունեցող նոր թևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, թանգարանի մամլո ծառայության վրա հղումով:

Թանգարան կայցելի Նիդերլանդների թագուհի Բեատրիկսը, իսկ վաղվանից թանգարանը բաց կլինի նաև այցելուների համար: Առաջին ցուցադրությունը «Երևակայությունից այն կողմ» խորագիրը կրող հոլանդական ժամանակակից արվեստի ցուցադրությունը կլինի:

Շենքը, որտեղ գտնվում էր թանգարանը՝ Paulus Potterstraat-ը արդեն չէր համապատասխանում ցուցադրության պահանջներին ու աճող հավաքածուին: 2010թ. թանգարանը ղեկավարում է Էնն Գոլդշտեյնը, որը մինչ այդ 25 տարի աշխատել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---