Ինքնաթիռը, որտեղ գտնվում էր Ռոմնիի կինը, շտապ վայրէջք է կատարել![]() 22 սեպտեմբերի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ինքնաթիռը, որտեղ գտնվում էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կինը՝ Էննը, շտապ վայրէջք է կատարել, ինչպես պարզ է դարձել, օդաչուների խցիկում բռնկման պատճառով, շաբաթ օրը հայտնել է TMZ-ն՝ հրշեջ ծառայության ներկայացուցչի վրա հղումով: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել: «Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է»,-գրել է Twitter-ում հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, որը ևս ինքնաթիռում է եղել: Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են վթարային ծառայության աշխատակիցները: Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |