Խոշոր մետաղյա կառույցն ընկել է «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի միջուկային վառելիքով ավազանի մեջ

Խոշոր մետաղյա կառույցն ընկել է «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի միջուկային վառելիքով ավազանի մեջ

PanARMENIAN.Net - Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում մշակված միջուկային վառելիքով ավազանի մեջ է ընկել խոշոր մետաղյա կառույց: Ինչպես հաղորդել է ԱԷԿ-ի օպերատոր ընկերություն «Տոկիո էլեկտրիկ փաուերը», կայանի աշխատողներից ոչ մեկը չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ «Տոկիո էլեկտրիկ փաուերի» աշխատողները հատուկ ամբարձիչի օգնությամբ հանում էին ցեմենտի բեկորներն ավազանից: Կռունկը դիպչել է ավազանի եզրին գտնվող մետաղյա գերանին, որն ընկել է ցած:

Վթարը չի հանգեցրել ոչ ավազանի սառեցման համակարգի, ոչ ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկի առանցքային հանգույցների աշխատանքի խափանումների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---