ԱՄՆ մեծքությամբ երկրորդ` Bank of America Merrill Lynch-ը 10 մլն դոլար է կորցրել օպերացիոն սխալի պատճառով

ԱՄՆ մեծքությամբ երկրորդ` Bank of America Merrill Lynch-ը 10 մլն դոլար է կորցրել օպերացիոն սխալի պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Bank of America Merrill Lynch կորցրել է 10 մլն դոլար` օպերացիոն սխալի պատճառով, հաղորդում է Reuters-ը` հղելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Կորուստներ են գրանցվել Merrill Pro բաժանմունքում: Բանկի հաճախորդները չեն տուժել, իսկ թերությունն ավելի ուշ հարթվել է:

Ակտիվների քանակությամբ Bank of America Merrill Lynch-ը J.P.Morgan Chase-ից հետո ԱՄՆ երկրորդ խոշոր բանկն է: Բացի այդ Bank of America Merrill Lynch-ը աշխարհի ավելի քան 40 երկրներում ունի դուստր բանկերի և բաժանմունքների լայն ցանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---