Բարաք Օբաման պատասխանել է Ռոմնիի` Իրանի վերաբերյալ քննադատությանը![]() 24 սեպտեմբերի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ պատասխան է տվել առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիին ` կապված արտաքին քաղաքականությունում անորոշության վերաբերյալ կշտամբանքների հետ: «Եթե նահանգապետն առաջարկում է մեզ ևս մեկ պատերազմ սկսել, ապա թող հենց այդպես էլ ասի»,-ասել է նա Սի-բի-էս հեռուստաալիքին տված հարցազրույցում: Միթ Ռոմնին բազմիցս ասել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը Իրանի նկատմամբ ոչ բավարար կոշտ քաղաքականություն է վարում և չի կատարում Իսրայելի պաշտպանությունն ապահովելու իր դաշնակցային պարտավորությունները: Ռոմնին սխալ է համարել այն, որ Օբաման հրաժարվել է հանդիպել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում: Սպիտակ տունը հայտարարել է, որ նման որոշումը կապված է Օբամայի խիստ նախընտրական գրաֆիկի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |