Ճապոնական և թայվանական նավերը ջրաշիթեր են արձակել միմյանց վրա Սինկակու վիճելի կղզիների մոտ

Ճապոնական և թայվանական նավերը ջրաշիթեր են արձակել միմյանց վրա Սինկակու վիճելի կղզիների մոտ

PanARMENIAN.Net - Շուրջ 40 թայվանական ձկնորսական նավեր, որոնք ավելի վաղ մտել են ճապոնական տարածքային ջրեր, դուրս են եկել երկրի ծովային սահմանի տարածքից: Այդ մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը` մեջբերելով Ճապոնիայի առափնյա ծառայությանը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երեքշաբթի օրը շուրջ 40 թայվանական ձկնորսական նավեր 8 պարեկային նավերի ուղեկցությամբ հատել են Ճապոնիայի ջրային սահմանը և ուղորդվել Սենկակու կղզիների կողմը (չինական անվ. Դյաոյույդաո):

Հաղորդվել է, որ ձկնորսները մտադիր են հավաքել բոլոր նավերը Սենկակու կղզիներից 37 կմ հեռավորության վրա, իսկ հետո սկսել շարժվել կղզիների շուրջը` ի նշան սեպտեմբերին Ճապոնիայի կառավարության կողմից դրանք ազգայնացնելու դեմ բողոքի:

Թայվանական նավերի առաջխաղացումը կանգնեցնելու համար ճապոնական տարածքային ջրերում առափնյա ծառայության աշխատողներն օգտագործել են ջրանետներ` ուղորդելով ջրաշիթերը ձկնորսական նավերի վրա: Ի պատասխան թայվանցի ձկնորսները նույնպես սկսել են ջրաշիթեր արձակել ճապոնական կողմի վրա:

Տեղի ժամանակով շուրջ 11:40-ին բոլոր նավերը լքել են Ճապոնիայի տարածքային ջրերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---